Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ

 Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել  արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին