Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ն ներկայացրել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու հետևանքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին:

«Այդ որոշման ազդեցությունը լինելու է նշանակալի, առաջին հերթին պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրի գծով»,-ասել է նա օնլայն ճեպազրույցի ժամանակ:

Մոետին նշել է, որ ԱՀԿ-ի բյուջեից 300 միլիոն դոլար ուղղվում է աֆրիկյան տարածաշրջանի 47 երկրներում իրականացվող ծրագրերին: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն: Այնպես որ, ԱՄՆ-ի որոշումը բացասական ազդեցություն կթողնի այդ ծրագրերի վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորումը: Նրա խոսքով, ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ժամանակին չի տրամադրել տեղեկատվությունը և միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրել իրողությունների վրա:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին