Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքերն արձանագրվել են 84 տարածաշրջանում: Վարակի դեպք չկա միայն Ալթայի Հանրապետությունում: Տեղեկատվությունը տրամադրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ապրիլի 15-ի տվյալներով վարակվածության ցուցանիշն ավելացել է 16.1 տոկոսով: Ապաքինվել է 1986 մարդ, 198-ը մահացել է:  

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին