Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Հայաստանում ավելացել են ալկոհոլի օգտագործման ծավալները

 «Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած եւ 2019 թ. հրապարակած վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010-ից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշն ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թ. տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4․8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Մտահոգիչ է նաեւ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։  «Օրենքը հնարավորություն կտա նվազեցնել ալկոհալային խմիչքների արտադրությամբ եւ/կամ վաճառքով զբաղվող ընկերությունների ազդեցությունը սպառողների վրա, ինչն իր հերթին կնվազեցնի նաեւ ալկոհոլի սպառումը բնակչության կողմից։ Ուրախ եմ, որ օրենքը գրվել է արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, եւ հույս ունեմ, որ ալկոհոլային խմիչքներով զբաղվող ընկերությունները եւս իրենց ներդրումը կունենան այս գործընթացում հանուն բնակչության առողջության»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է օրենքի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին