Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Թրամփը հանձնարարել է կասեցնել ԱՀԿ ուղղվող վճարումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել:

«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել, ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին»,-նշել է նա: Թրամփը գտնում է, որ ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի:

ԱՄՆ նախագահը դադարեցնում է ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե որն է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք բերեցին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից դուրս:

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուրն է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար՝ կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի, ինչպես նաև ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:

«Հիմա վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է»,-ասել է Գուտերեշը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին