Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արցախի ընտրություններն աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների օրինակ են. Վլադիմիր Զախարով

 Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական առաքելություն իրականացրած, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն Արցախի ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինակ է համարում։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Զախարովն ասել է ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել են ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ասել է Զախարովը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։  Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին