Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը ԵՄ-ն անհիմն է համարում

Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ոչ մի հիմք չկա այդ քայլն արդարացնելու այն փուլում, երբ նրա ջանքերն անհրաժեշտ են ավելի, քան երբևէ»,-ասել է նա: Բորելն ընդգծել է, որ ջանքերը համադրելու պարագայում մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը, որը չգիտի սահմաններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին ուղղվող իր ֆինանսավորումը դադարեցրել է մինչև գնահատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք հանգեցրին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին