Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց Արցախում անցկացված ընտրությունների նշանակությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընգծեց, որ Արցախում անցկացված համապետական ընտրությունները էական նշանակություն ունեն մարդու իրավունքների, տարածաշրջանային ավտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին։

«Արցախում տեղի ունեցած ընտրությունները, մարդու իրավունքների համատեսքտում, Արցախի ժողովրդի` հանրային կյանքը կառավարելու մարդու իրավունքների իրագործում էր։ Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին` շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործընթացում։ Այդ առումով ընտրություններն էական նշանակություն ունեին մարդու իրավունքների, տարածաշրջանային ավտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյունից»,- ասաց նախարարը։

Մնացականյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի երաշխավորը, և շարունակելու են կառուցողական ներգրավվածություն բերել խաղաղ գործընթացում։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։  Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին