Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

ԵՄ-ն ստեղծում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվության փոխանակման խումբ

 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս խումբը ստեղծվում է ժամանակավոր աջակցման նպատակով, կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու, քաղաքացիական իշխանություններին ռազմական աջակցություն ապահովելու համար: Այս քայլն իրականացվում է ապրիլի 6-ին ԵՄ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ կայացրած որոշման համաձայն»,-ասվում է փաստաթղթում:  

Նշվում է, որ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ զինվորականներն արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել արտերկրից ԵՄ քաղաքացիների վերադարձի, բժշկական սարքավորումների ու պարագաների, ինչպես նաև ԵՄ երկրներով կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելու հարցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին