Կիրակի, 15. 06. 2025

spot_img

«Արմէնփրեսի» Նոր Նախաձեռնութիւնը՝ Առցանց Տեսահարցազրոյց. Քորոնա Վայրըսը Դժուար, Բայց Յաղթահարելի Փորձութիւն Է․ Սեւակ Յակոբեան

 «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը համարում է, որ քորոնա վայրըսի համաճարակը ծանր փորձութիւն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլեւ  ողջ երկրի համար։

«Արմէնփրես»-ի հետ տեսահարցազրոյցում Յակոբեանն անդրադարձաւ համավարակին, դրա յաղթահարման ժամկէտներին, մամուլի խնդիրներին եւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նախատեսուող միջոցառումներին։

Համավարակի մասին

  • Լիբանանը քորոնաճգնաժամը դիմաւորեց տնտեսական ու հասարակական տագնապին զուգահեռ։
  • Հայկական համայնքը, ինչպէս եւ Լիբանանի միւս քաղաքացիներն իրենց վրայ զգում են համավարակի դժուարութիւնները։
  • Համաճարակի յաղթահարման վերջնաժամկէտը տեսանելի չէ։ Լիբանանում կիրառվում են մեկուսացման սահմանափակումներ, որոնց նպատակն աւելի շուտ առողջապահական համակարգի վրայ ճնշումը թուլացնելն է։

 

Հայկական մամուլի վիճակի մասին

  • Լիբանանի հայկական թերթերը, որպէս այդպիսին, չունեն առանձին տնտեսական հիմք եւ հիմնականում կուսակցական կամ համայնքապատկան լրատուամիջոցներ են։ Հետեւաբար եւ նրանց վրայ է մնում ԶԼՄ-ներին ապահովելու պարտականութիւնը։
  • Կայ սերունդ, որի համար թերթերը կարեւոր են․ «Սերունդ, որը տպագիրով շունչ կը ստանայ»։ Լրագրողների հիմնական մասը աշխատում է հեռավար։

Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի մասին

 

  • Համայնքային կազմակերպութիւնները մտածում են այնպիսի մեթոտներ, որոնց միջոցով կարելի է առցանց իրականացնել աշխատանքները, որոնք պէտք է արուեն ոչ թէ ուղղակի արուած լինելու համար, այլ ունենան արդիւնք։  
  • Աշխատանքների նպատակը մեծ քարոզչական ու մետիա ընդգրկում ստանալն է։ Լրատուամիջոցներն, օրինակի համար կրնան, հայ եւ օտար քաղաքական գործիչներից այդ օր առցանց ստանալ կեցուաածք ու դիրքորոշում Հայոց ցեղասպանութեան եւ պահանջատիրութեան վերաբերեալ։

Արամ Անանեան-Սեւակ Յակոբեան

Երեւան-Պէյրութ  

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին