Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց Արցախում բոլորի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը վերահաստատեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ։ Օրակարգը նշել եմ` սոցիալ–տնտեսական ընդհանուր ծրագիր, Ղարաբաղյան խնդիր, անվտանգություն, Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք։ Այս օրակարգի շուրջ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ։ Առաջիկա օրերին կսկսեմ հանդիպումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, արտախորհրդարանական ուժերի հետ ևս բաց եմ համագործակցության համար»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։  Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին