Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Փոխնախարարի կարծիքով՝ առաջիկա շաբաթում կթույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ

Հնարավոր է, որ առաջիկա շաբաթում թույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ, սակայն այդ ամենը կախված է համաճարակային իրավիճակից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ապրիլի 13-ից գործում է տնտեսական գործունեության վերաբերյալ Պարետի նոր որոշում՝ համաձայն որի թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։

«Օրինակ՝ թույլատրվում է շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրությունը, իհարկե, որոշ սահմանափակումներով։ Միևնույն ժամանակ, արդեն իսկ թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը կամ դրանց մասերով արտադրությունը»,- ասաց նախարարի տեղակալը։

Ըստ Սիմոնյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս աշխատանքներ է իրականացնում տնտեսական գործունեության այլ տեսակների աշխատանքներ թույլատրության ուղղությամբ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին