Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մեր ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է. Փաշինյան

ՀՀ կառավարության ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե տեքստիլ արտադրության գործունեության թույլատրումից հետո ինչպես է ապահովվելու աշխատակիցների անվտանգությունը կորոնավիրուսի տարածումից։

«Մենք, այսօրվա դրությամբ, ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Մենք ուզում ենք, որ հաջողված ձեռնարկությունների փորձը կիսենք մյուս ձեռնարկությունների հետ։ Հիմա պարետատան ու նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք այդ ընկերություններին։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90%–ով երաշխավորենք, որ վիրուսն արտադրական տարածք չմտնի։ Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել այս վիճակը, մենք չենք կարող մեկ տարով փակվել»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է, արձանագրվել է մահվան 17 դեպք: Թեստերից 9095-ը բացասական արդյունք են տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվը 297 է։ Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ, սակայն թույլատրվել է մի շարք ոլորտների ու ձեռնարկությունների գործունեությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին