Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլիի հայտարարությանը։

«Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,- ասել է Բորրելլին։

Երկրում վարակվածության ամենաբարձր` 4821 ցուցանիշը, գրանցվել է մարտի 21-ին։ Բորրելլիի խոսքով` Իտալիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 162,4 հազարի։

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով գործում է խիստ կարանտինային ռեժիմ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին