ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընգծեց, որ Արցախում անցկացված համապետական ընտրությունները էական նշանակություն ունեն մարդու իրավունքների, տարածաշրջանային ավտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին։
«Արցախում տեղի ունեցած ընտրությունները, մարդու իրավունքների համատեսքտում, Արցախի ժողովրդի` հանրային կյանքը կառավարելու մարդու իրավունքների իրագործում էր։ Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին` շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործընթացում։ Այդ առումով ընտրություններն էական նշանակություն ունեին մարդու իրավունքների, տարածաշրջանային ավտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյունից»,- ասաց նախարարը։
Մնացականյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի երաշխավորը, և շարունակելու են կառուցողական ներգրավվածություն բերել խաղաղ գործընթացում։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։






