Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Վատիկանը երկարաձգել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Սուրբ աթոռը որոշում է կայացրել հիմնական միջոցառումների ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 3-ը ՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սուրբ աթոռը երկարաձգում է կանխարգելման միջոցառումների ժամկետը մինչև մայիսի 3-ը, որպեսզի կարողանա հակազդել COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակին»,-նշված է հայտարարության մեջ:

Մարտի 10-ին Վատիկանի իշխանությունները արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու որոշում էին ընդունել՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն: Հռոմի պապի մասնակցությամբ բոլոր ծեսերը անցկացվում են առանց մեծ թվով ուխտավորների: Իրականացվում է այդ արարողությունների օնլայն հեռարձակում:

Վատիկանի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են էքսկուրսիաները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին