Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Պատգամավորը կառավարությանը հորդորեց ռուսական կողմի հետ հրատապ շարունակել գազի գնի բանակցությունները

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության կոչ է անում հրատապ կերպով ռուսական կողմի հետ շարունակել սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Ուղիղ 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի կառավարությանը, որ հրատապ պետք է դիմել ՌԴ կառավարությանը և ռուսական Գազպրոմին, որպեսզի սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ իրականացվեն: Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո փոխվարչապետը նամակ հղեց Ռուսաստանի «Գազպրոմ» նախագահին՝ առ այն, որ բանակցություններ պետք է  լինեն: Սակայն մինչ օրս տեղեկություններ չունենք, թե գազի գնի շուրջ բանացությունները ընթանում են, չեն ընթանում և ինչ արձագանք կամ մեսիջ կա: Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել այս բանակցային գործընթացը կազմակերպել, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը մերժի»,-ասաց Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ այդ ժամանակում բնակչության համար գազի սակագինը  բարձրացնել պետք չէ, հայտը պետք է հրատապ մերժել: «Բայց զուգահեռ պետք է գնան  բանակցություններ, որ սահմանին  գազի գինը իջեցնենք: Ամբողջ աշխարհում գազի գինը՝ նավթի գնի հետ միասին իջել է»,-ասաց Մելքումյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին