Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Վատագույնն անցյալում է. Նյու Յորքի նահանգապետ

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ վատագույն իրավիճակն անցյալում է: Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Դելավեր, Կոնեկտիկուտ նահանգները մշակում են պլան շրջաններում տնտեսական գործունեության վերականգնման, դպրոցների բացման և կենսագործունեության այլ կարևոր հարցերի համար:

«Ես կարծում եմ, որ վատագույնն անցյալում է, եթե մենք առաջիկայում ևս շարունակենք գործել խելացի: Կարծում եմ, որ կարող ենք դուրս գալ բնականոն կյանքի անցնելու ուղի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ՝ նահանգապպետը զգուշացրել է, որ եթե մարդիկ հետագայում չպահպանեն ընդունված սահմանափակումները, ապա իրավիճակը կվատանա: «Դուք կարող եք երկու- երեք օր անմտածված պահվածքով շուռ տալ այդ թվերը»,- ասել է նա: Նահանգապետը նշել է, որ թեպետ վարակի տարածումն իրենց մոտ հասել է պիկին, սակայն առջևում դեռ մի քանի դժվարին շաբաթներ են սպասում: 

Նյու Յորք նահանգում վարակից մահացել է ավելի քան 5 հազար մարդ, գրեթե 19 հազար վարակված շարունակում է մնալ հիվանդանոցում: Կուոմոն տեղեկացրել է, որ բոլոր հիմնական ցուցանիշներով նշմարվում է նվազում:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին