Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Այս պահի դրությամբ Արցախում նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, կա 17 մեկուսացված, թեստավորվել է 59 մարդ։
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։






