Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ողությամբ։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել»,- ասաց Մարտիրոսյանը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։






