Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Արցախի ոստիկանությունը ընտրական գործընթացի խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել

 Արցախի Հանրապետության նախագաhական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։

«Վերջին տվյալներով ԱՀ ոստիկանություն տարբեր պատճառներով դիմել է 18 քաղաքացի, որոնցից 9-ը՝ անձնագրերի կորստի հետ կապված: Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 103 հազար 637 ընտրող: Մարտի 31-ին կայացած ընտրությունների համեմատ՝ երկրորդ փուլի տարբերությունը կազմում է 26 անձ: Լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1270 քաղաքացի: Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասում քվեարկելու իրավունք ունի 832 քաղաքացի»,- նշել է Ղահրամանյանը։

Արցախի Հանրապետությունում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին