Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

ԱԳ նախարարը Իսպանիայի գործընկերոջը ցավակցել է համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցություն է  հայտնել Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:

Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար: 

Երկուստեք կարևորվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով: 

Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին