Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Կորոնավիրուսով պայմանավորված վիճակն Արցախում լիովին վերահսկվում է. պետնախարար

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վիճակն Արցախում այս պահի դրությամբ ամբողջովին վերահսկվում է:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, առկա է վարակի 3 աղբյուր, որոնցից երկուսը ամբողջությամբ վերահսկելի և սահմանափակված են, իսկ երրորդի ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Վարակման առաջին օջախը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղն է, երկրորդը՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքը, իսկ երրորդը, ըստ պարետի, չպետք է անվանել վարակի օջախ, քանի որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կային մի շարք անձինք, որոնք շփվել են ոչ թե վարակակիր անձի, այլ առաջին աստիճանի կոնտակտավորի հետ:

Մարտիրոսյանի խոսքով՝ դա նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն ավելի քիչ: Ամեն դեպքում այդ մարդկանց համար կիրառվել է ինքնամեկուսացման մեխանիզմը:

Ինչ վերաբերում է Արցախում թեստեր չիրականացնելուն՝ ԱՀ պարետը նշել է, որ ինքնանպատակ չէ տեղում թեստավորում իրականացնելը:

«Տեխնիկական հարցերը լուծվում են, և ՀՀ մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում այդ առումով: Այս պահի դրությամբ մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը վերահսկելի պահելու համար: Իհարկե, տեղում թեստավորում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, սակայն որևէ խոչընդոտ չկա, թեստերը ուղարկվում են ՀՀ՝ ո՛չ ժամկետների, և ո՛չ էլ քանակի առումներով»,- ասել է Մարտիրոսյանը:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին