Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Կորոնավիրուսը դժվար, բայց հաղթահարելի փորձություն է․ Սևակ Հակոբյան

«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը համարում է, որ կորոնավիրուսի համաճարակը ծանր փորձություն է ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլև  ողջ երկրի համար։
«Արմենպրես»-ի հետ տեսահարցազրույցում Հակոբյանն անդրադարձավ համավարակին, դրա հաղթահարման ժամկետներին, մամուլի խնդիրներին և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներին։
 
 
Համավարակի մասին
 
• Լիբանանը կորոնաճգնաժամը դիմավորեց տնտեսական ու հասարակական տագնապին զուգահեռ։
• Հայկական համայնքը, ինչպես և Լիբանանի մյուս քաղաքացիներն իրենց վրա զգում են համավարակի դժվարությունները։
• Համաճարակի հաղթահարման վերջնաժամկետը տեսանելի չէ։ Լիբանանում կիրառվում են մեկուսացման սահմանափակումներ, որոնց նպատակն ավելի շուտ առողջապահական համակարգի վրա ճնշումը թուլացնելն է։
 
Հայկական մամուլի վիճակի մասին
 
• Լիբանանի հայկական թերթերը, որպես այդպիսին, չունեն առանձին տնտեսական հիմք և հիմնականում կուսակցական կամ համայնքապատկան լրատվամիջոցներ են։ Հետևաբար և նրանց վրա է մնում ԶԼՄ-ներին ապահովելու պարտականությունը։
• Կա սերունդ, որի համար թերթերը կարևոր են․ «Սերունդ, որը տպագիրով շունչ կստանա»։ Լրագրողների հիմնական մասը աշխատում է հեռավար։
 
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին
 
• Համայնքային կազմակերպությունները մտածում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով կարելի է առցանց իրականացնել աշխատանքները, որոնք պետք է արվեն ոչ թե ուղղակի արված լինելու համար, այլ ունենան արդյունք։  
• Աշխատանքների նպատակը մեծ քարոզչական ու մեդիա ընդգրկում ստանալն է։ Լրատվամիջոցներն, օրինակ, հայ և օտար քաղաքական գործիչներից առցանց ստանալու են կեցվածք ու դիրքորոշում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության վերաբերյալ։
 
Արամ Անանյան-Սևակ Հակոբյան
Երևան-Բեյրութ  
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին