Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումն ամբողջությամբ արդարացված և հիմնավորված է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասել է ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում։

«Ընտրությունների հետ կապված՝ մենք հաշվի ենք առել հնարավոր ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի այս քաղաքական գործընթացի անցկացումը լրացուցիչ խնդիրներ չառաջացնի։ Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը. մենք հակասություններ չենք տեսնում։ Ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան։ Մեր գործողությունները նպատակ են հետապնդում մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու՝ ապահովելով մեր երկրի զարգացումը, անվտանգությունը և հասարակական հարաբերությունները»,- ասել է Սահակյանը։

Հանրապետության նախագահը հավելել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովն ունակ է ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում իր առջև դրած խնդիրներն իրականացնելու։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին