Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Արցախում աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ուղղությամբ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ողությամբ։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել»,- ասաց Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին