Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 2 հազար 558 նոր դեպք է գրանցվել. ՏԱՍՍ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ դեպքերն արձանագրվել են երկրի 82 շրջանում:

«Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 328 է: Վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջանում: Վերջին մեկ օրում առողջացել և դուրս է գրվել 179 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1470: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 148 մարդ»,- ասված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջն գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին