Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է: «Արմենպրես»–իհաղորդմամբ, Գերմանիայում վարակվածության ընդհանոր թիվը 127 հազար 854 է: Առողջացել է 64 հազար 300 մարդ:
Մահացության ցուցանիշը երկրում մեկ օրում ավելացել է 126-ով՝ հասնելով 3 հազար 22-ի:
«Deutsche welle»-ն, հղում կատարելով Ռոբերտ Կոխի ինստիտուտին, նշում է, որ վարակվածների ու մահացածների նոր դեպքերի թիվը երրորդն օրն անընդմեջ նվազում է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 15-ին կանցկացնի հեռախոսային կոնֆերանս դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի կորոնավիրուիս դեմ պայքարի հետագա գործողությունները: Օրակարգային թեմաներից է լինելու մտցված սահմանափակումների հնարավոր մեղմացումը:






