Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Բանականության սահմանից այն կողմ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«…Փափազյանը համեմատության եզրեր է գտնում Երուխանի եւ Մոպասանի միջեւ, թերեւս, Երուխանի մեծությունը ցույց տալու համար, քանզի  Մոպասանն առավել ճանաչված էր՝ զուտ բարեբեր հողում աճած լինելու շնորհիվ, ինչի հաջողությունը տրված չէր «փոքր» ազգի որեւէ ներկայացուցչի, այն էլ թուրքական լծի տակ տքնող, իսկ որպես նովելիստ, ըստ իս, Երուխանը գերազանցում է համեմատության առարկային՝  խոսքի խտությամբ ու սրությամբ,  ամենեւին չմթագնելով Մոպասանի նուրբ պատումի հյուսվածքը։ Նրանք երկուսն էլ, անառարկելիորեն մեծ են եւ տարբեր, սակայն երկուսն էլ արժանի համաշխարհային ճանաչման, ինչը, ցավոք, կարծես թե «հակացուցված» է մեզ նման «փոքր» ազգերի համար։

Որքան խորանում ենք այն չարաբաստիկ ժամանակներում Պոլսում ապրած ու գործունեություն ծավալած հայ մտավորականության կյանքի, բարքերի, կենցաղի մեջ, այնքան համոզվում ենք, որ գործ ունենք մտավորական հազվագյուտ տեսակի հետ, որ օժտված է մարդկային վսեմ բարոյականությամբ ու վեհանձն, անձնազոհ գործունեությամբ. խաղաղ բնույթով ու կյանքի սիրով տոգորված, աշխատանքը, գեղեցկությունն ու սերը փառաբանող տեսակ, որի գոյությունը, կարծես, տրամաբանության եզրեր չի գտնում գազանաբարո այն միջավայրի հետ, այն ոճրագործ քաղաքականության, որ վարում էին թուրքական իշխանությունները՝ ձեռքները արյան լճում թաթախած…»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին