Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Արցախում կորոնավիրուսով վարակվածների մեկի վիճակը միջին ծանրության է. թեստ է հանձնել ևս 9 անձ

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված 5 անձանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսների առողջական վիճակը բավարար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,- հայտնում է նախարարությունը։

Արցախում կորոնավիրուսի թեստ է հանձնել ևս 9 քաղաքացի։

«Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ»,-նշված է նախարարության հայտարարությունում։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 5-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին