Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուից ևս մեկ մարդ է մահացել

 Հայաստանում մահացել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 86-ամյա քաղաքացի: Նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «86-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը։

Ապրիլի 10-ին արձանագրված ևս մեկ մահվան մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը հայտնել էր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում: 81-ամյա քաղաքացին ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև ուղեկցող ծանր հիվանդություններ։

Մահվան դեպքերի թիվը Հայաստանում այսպիսով հասավ 13-ի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին