Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Բելառուսում 301 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Բելառուսի Հանրապետությունում լաբորատոր հետազոտությունով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով բուժաշխատողների վարակվելու 301 դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը։

«Այսօրվա դրությամբ լաբորատոր հետազոտությունով հաստատվել է բուժաշխատողների վարակման 301 դեպք։ Այն բուժհաստատություններում, որոնք նախօրոք վերապրոֆիլավորվել էին միայն կորոնավիրուսով անձանց ընդունելու համար, վարակվածների թիվն ավելի քիչ է։ Ամենաշատ վարակվածները Մինսկում և Վիտեբսկում են, իսկ այլ քաղաքներում դեպքերը շատ քիչ են»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կարանիկը։

Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1486 դեպք, մահացել է 16 քաղաքացի, իսկ ապաքինվել է 139 մարդ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին