Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ավանդականն ու ժամանակակիցը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մեր ավանդական պատկերացումներում հայ գյուղացին պատկերվում է որպես առավոտից իրիկուն հողի հետ կռիվ տվող, կորացած մեջքով ու արեւից կարմրած մաշկով մարդ, ով օրնիբուն աշխատելով հոգում է իր ընտանիքի ապրուստը: Այո, այդպես եղել է հայ գյուղացին եւ այդպես եղել են բոլոր տեսակի գյուղերի բնակիչները մինչեւ տեխնոլոգիական առաջընթացը, աշխատանքի մեքենայացումը:

Այսօր մեր գյուղացին բիզնեսմենի, սեփականատիրոջ հոգեբանություն ձեռք բերելու խնդիր ունի: Մնացած ֆինանսական կողմերը լուծելի են, իրավականը՝ եւս: Հատկապես այսօր, երբ կառավարության կողմից տարբեր ծրագրերով խրախուսվում է գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկեր, մինչեւ 50 տոկոսով համաֆինանսավորում եւ այլն: Նաեւ՝ վստահություն, փոխվստահություն միմյանց նկատմամբ: Չվստահելը դարերով հալածված, ճնշված մարդու, ազգի հոգեբանության անբաժան գիծն է, ինչը հասկանալի է, բայց ժամանակն է հաղթահարելու դա: Մարդկանց, գյուղատնտեսությամբ զբաղվողներին առանձին-առանձին պետք է բացատրել, որ գյուղատնտեսության ապագան կոոպերացիան է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին