Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Նախարարը չի բացառում ամռանը կորոնավիրուսի դեպքերի քանակի նվազեցումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս է հայտնում, որ ամռանը օդի ջերմաստիճանի տաքացմանը զուգընթացը կորոնավիրուսի ավելի քիչ դեպքեր կլինեն, սակայն չի բացառում, որ աշնանն ու ձմռանը դեպքերը կարող են ավելանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին նշեց ասուլիսում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե աֆրիկյան շատ երկրներում կորոնավիրուսի դեպքեր կան:

«Վարակի առկայությունն ինքնին դեռ բավարար չէ ասելու՝ դա տաք եղանակին տարածվում է, թե ոչ: Մենք նույնպես հետևում ենք վիճակագրությանն ու տեսնում, որ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում վարակի տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպես ավելի սառը կլիմա ունեցող երկրներում: Եվ նույն տրամաբանությամբ կարելի  է նույնն ասել մյուս ռեսպիրատոր վարակների մասին: Իհարկե, դրանք չեն վերանում ամառային սեզոնին, սակայն դրանցով հիվանդացությունը, թվերը կտրուկ անկում են ապրում: Կորոնավիրուսը ռեսպիրատոր վարակ է, և եթե զուգահեռ անցկացնենք մյուս ռեսպիրատոր վարակների հետ, հնարավոր է, որ ավելի քիչ թվեր ունենանք ամռանը»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց՝ սակայն դա որքան էլ լավատեսական սցենար լինի, չի նշանակում, թե աշնանն ու ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն կարող լինել: «Եվ մենք ի սկզբանե պետք է պատրաստվենք ամռանը, որը հուսանք, որ կարող է լինել համեմատաբար թեթև: Դա մենք կտեսնենք արդեն ջերմաստիճանի տաքացմանը զուգընթացը»,-ասաց Թորոսյանն ու նկատեց՝ պետք է պատրաստվել նաև աշնանն ու ձմռանը, որոնք շատ հնարավոր է, որ լինեն այս առումով ծանր:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին