Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից․ Թորոսյան

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորում են ստանում, անգամ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար են ստացել։ Նրանք վարձատրվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին