Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք: «Արմենպրես»ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից ստեղծված հիվանդությունների մոնիտորինգի կայքին:

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, բժիշկներ և այլք: Վրաստանի առողջապահության նախարարությունը կարծում է, որ վարակի պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսին:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին: Մարտի 31-ից կարանտինի պայմանները խստացվել են: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ: Կարանտինի ռեժիմի կանոնները խախտողները տուգանվում են 3000 լարի (շուրջ 950 դոլար): Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մինչև ապրիլի 21-ը: Երկրում մտցվել է պարետային ժամ 21:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին