ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս է հայտնում, որ ամռանը օդի ջերմաստիճանի տաքացմանը զուգընթացը կորոնավիրուսի ավելի քիչ դեպքեր կլինեն, սակայն չի բացառում, որ աշնանն ու ձմռանը դեպքերը կարող են ավելանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին նշեց ասուլիսում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե աֆրիկյան շատ երկրներում կորոնավիրուսի դեպքեր կան:
«Վարակի առկայությունն ինքնին դեռ բավարար չէ ասելու՝ դա տաք եղանակին տարածվում է, թե ոչ: Մենք նույնպես հետևում ենք վիճակագրությանն ու տեսնում, որ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում վարակի տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպես ավելի սառը կլիմա ունեցող երկրներում: Եվ նույն տրամաբանությամբ կարելի է նույնն ասել մյուս ռեսպիրատոր վարակների մասին: Իհարկե, դրանք չեն վերանում ամառային սեզոնին, սակայն դրանցով հիվանդացությունը, թվերը կտրուկ անկում են ապրում: Կորոնավիրուսը ռեսպիրատոր վարակ է, և եթե զուգահեռ անցկացնենք մյուս ռեսպիրատոր վարակների հետ, հնարավոր է, որ ավելի քիչ թվեր ունենանք ամռանը»,-ասաց Թորոսյանը:
Նա նկատեց՝ սակայն դա որքան էլ լավատեսական սցենար լինի, չի նշանակում, թե աշնանն ու ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն կարող լինել: «Եվ մենք ի սկզբանե պետք է պատրաստվենք ամռանը, որը հուսանք, որ կարող է լինել համեմատաբար թեթև: Դա մենք կտեսնենք արդեն ջերմաստիճանի տաքացմանը զուգընթացը»,-ասաց Թորոսյանն ու նկատեց՝ պետք է պատրաստվել նաև աշնանն ու ձմռանը, որոնք շատ հնարավոր է, որ լինեն այս առումով ծանր:
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը






