Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 180-ի մոտ առկա է թոքաբորբ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից թոքաբորբ է առկա 180-ի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտ 180 հոգի այսօր մի քանի ժամ առաջվա դրությամբ թոքաբորբ ունի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նկատեց, որ նույնիսկ պաշտպանիչ միջոցներ օգտագործելուց հետո երբեմն նրանց շրջանում վարակման դեպք լինում է: Բուժաշխատողները շատ են շփվում տարբեր անձանց հետ: «Լավն այն է, որ որևէ ծանր դեպքով բուժաշխատող չունենք: Տարեց բուժաշխատողներին ի սկզբանե խնդրել էինք տանը մնալ և չմասնակցել այդ միջոցառումներին, որպեսզի նրանց հանենք ռիսկի զոնայից»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին