Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Արցախում ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս երկու անձի մոտ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախիա Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսը հայտնաբերվել է օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ։ Հաստատված դեպքերի թիվը հասել է 5–ի։

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի, 1951թ. ծնված բնակիչ, որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են:

Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում դեպքերի թիվը հասել է 5-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին