Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Նոր որոշմամբ կհիմնանորոգվեն պետական նշանակության 33,7 կմ ավտոճանապարհներ

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ:

 Ըստ այդմ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով:

 «4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 Սուրեն Պապիկյանն ասաց, որոշ ճանապարհների մասով անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաև նրանով, որ դեռևս 2019 թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարված լինելու պատճառով։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին