Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Մի շարք ապրանքների գներ միջինը կնվազեն 3 տոկոսով

Կառավարությունը հաստատեց արձանագրությունը, ըստ որի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար արտոնյալ սակագները շարունակելու են գործել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականի հունվարին որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանին տրված արտոնության ժամկետն ավարտվում էր:

Պայմանավորվածությունների արդյունքում այդ ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվար։ «Սա վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, միջինը երեք տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից։ Խոսքը, մասնավորապես, կվերաբերի հետևյալ ապրանքներին. միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ, թանկարժեք քարեր, մշակված կաշի և այլն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխվարչապետը։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ վերջին երկու ամսում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի երեք նիստ, դրանց արդյունքում որոշումներ են կայացվել, որոնք երեկ մտան ուժի մեջ։ «Եվ այդ որոշումների համաձայն՝ ԵԱՏՄ բոլոր երկրների համար երրորդ երկրներից ներմուծված գյուղամթերքի նկատմամբ ժամանակավորապես կիրառվելու է զրոյական մաքսատուրք։ Դա վերաբերում է նաև բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների»,- ասաց փոխվարչապետը։

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին