Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության ռեսուրսների 10  տոկոսից էլ պակաս է:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով թարմացվում են տվյալները: «Մի քանի օրվա բազան կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են:
Վարչապետը նշեց, որ այս օրերին կառավարությանը նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվում: «Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին