Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Ջալալ Հարությունյանը ռազմական խորհրդի հեռավար նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես նաև բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:

Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի արդյունքները և հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության մասնակիցներին»,- ասված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին