Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

 Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611 մլն 672.2 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Նշված գումարից 18 մլն 350.2 հազ. դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ըստ նախագծի, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:

Բացի այդ, ինչպես նշված է կառավարության օրակարգում ընդգրկված հարցում, խելամիտ չէ իմունականխարգելման նպատակով երկարաժամկետ պայմանագրերի կնքումը` կապված պատվաստանյութերի յուրահատկությունների հետ:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին