Երկուշաբթի, 16. 03. 2026

spot_img

Արցախում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի:  «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից:

Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն»,-հայտնում են նախարարությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:
Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Նախարարությունը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին:

 

 Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին