Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.ը գրում է.

«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի քան երեք ժամ տեւած ուղիղ եթերում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Թերեւս, հանրությանն առավել մտահոգող հարցերից մեկը պարենի թանկացումների հարցն է, որի մասին հաճախակի ենք լսում նաեւ մեր առօրյայում: Եվ դրա վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը մի քանի պարզաբանում ներկայացրեց: Նախ, որ թանկացման որոշակի դրսեւորումներ կարող են կապված լինել արտարժութային տատանումների հետ, որի ռիսկերը կանխելու նպատակով ներկրող ընկերություններին արտոնյալ վարկեր են տրամադրվում: Երկրորդ միջոցառումը, որ իրականացվել է կառավարության կողմից, 600 անուն ապրանքի՝ արդեն բարձրացված մաքսատուրքերի՝ նախկին տարիֆներին վերադարձն է, որն իրականացվել է ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների շնորհիվ: Այդ ապրանքներից են՝ միսը, կարագը, բրինձը, արեւածաղկի ձեթը, հնդկաձավարը, մարգարինն ու բժշկական պարագաները: Կանխատեսվում է, որ այս միջոցառումը եւս որոշ չափով մեղմելու է գնաճը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին