Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանը:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին, երբ գրանցվեց 1344 մարդու մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին