Արդեն չորս ամիս է աշխարհը պայքարում է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի դեմ։ Այն սկիզբ առավ Չինաստանից։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման մասին։
Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսը շարունակում է մարդկանց կյանքեր խլել։ Հայաստանը ևս բացառություն չէ։ Սակայն, այժմ չխոսենք Հայաստանի մասին։ Կորոնովիրուսով վարակակիր երկրների առաջին վեց պետությունները, որտեղ վիրուսի տարածումը ահռելի չափերի է հասել, կազմում են աշխարհի ամենազարգացած պետությունները՝ ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Նրանց հաջորդում է Չինաստանը, որտեղ, ըստ ըստ վիճակագրական տվյալների, վարակվել է ընդամենը 81669 մարդ և մահացել 3329 մարդ, այն դեպքում, որ այդ պետության բնակչության թիվը կազմում է 1,4 միլիարդ մարդ:
Վերը նշված 6 պետություններում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 781,188 մարդ, իսկ մահացածների թիվը՝ 46.924 մարդ: Իհարկե, դավադրությունների տեսության դաշտում կարելի է հազար ու մի պատճառներ գտնել՝ արդարացնելու Չինաստանում մահացության թվի ցածր լինելը կամ չհավատալ հրապարակված պաշտոնական թվերին։ Փորձենք դուրս գալ դավադրությունների տեսությունից ու հասկանալ ինչով է դա պայմանավորված, որ զարգացած եվրոպական երկրներում վարակվածների ու մահացածների թիվն այդքան մեծ է, իսկ վիրուսի «հայրենիք» համարվող Չինաստանում՝ ոչ։
Եվ այսպես․ Չինաստանը պետություն է արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։
Կորոնավիրուսի դեմ պայքարում ևս Չինաստանը հաջողեց։ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը, որտեղից սկիզբ էր առել վիրուսըմ, այժմ վերադարձել է բնականոն կյանքի, մինչդեռ եվրոպական մայրաքաղաքները շարունակում են պայքարել վիրուսի ահագնացող չափերի դեմ։
Շատերը կարող են հարց տալ՝ ինչե՞ս հաջողվեց Չինաստանին այդքան արագ ու արդյունավետ դուրս գալ վիրուսի ճիրաններից։ Պատասխանը մեկն է․ չինական քաղաքակրթությունը, չինական անփոփոխականությունը, որը հոմանիշ է արդյունավետությանը։ Չինաստանում վիրուսի հայտարարման պահից սկսած Հուբեյ նահանգում բոլորը մեկ մարդու նման ենթարկվեցին իշխանությունների հորդորին՝ մնալ տանը։ Ապացուցված է, որ նման դեպքերում վիրուսի դեմ պայքարում տանը մնալն ամենաարդյունավետ միջոցն է։
Չինացիները 3000 տարվա ընթացքում չեն փոխել քաղաքական համակարգը, ընդհուպ ցայսօր: Երկիրն անփոփոխ ղեկավարում է մեկ կուսակցություն, ներկայումս դա կոմունիստներն են, մինչդեռ ավելի վաղ երկիրը ղեկավարել են նրանք, ովքեր անցել են կայսերական քննությունները։ Եվրասիական մայրցամաքում առաջացած բոլոր քաղաքակրթությունների թվում միայն չինականն է մշտապես գտնվել նույն տարածքում: Այդ ամենը չափազանց կարևոր տարր է` չինացիներին ճիշտ ըմբռնելու համար:
Երբ ժողովուրդը գաղթում է կամ երկիրը ենթարկվում է անեքսիայի, ապա դա ստեղծում է հզոր ժամանակավոր բարքեր։ Չինացիների դեպքում դա բացակայում է։ Չինաստանի մշակույթի ու չինական քաղաքակրթության մասին շատ լավ հոդվածներ է հրապարակել Չինաստանի գծով մասնագետ և չինական մշակույթի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Սիրիլ Ժավարիին։
Նրա գնահատմամբ՝ վերջին 5000 տարիներին Չինաստանն իրենում ներառել է Արևելյան Ասիայի ողջ մշակույթը, թե՛ կրոնական և թե՛ լեզվաբանական մակարդակում: Այս երկիրը հավակնում է դառնալ ուժեղագույն համաշխարհային երկիրը: Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողությունը բացատրվում է միմիայն դրանով։ Չինացիները չեն կարծում թե, պարտադրված կարանտինը իրենց իրավունքների խախտում է, ազատության սահմանափակում, ի տարբերություն երոպացիների: Այդ իսկ պատճառով նրանք կարողացան այս վիրուսի ճիրաններից դուրս գալ առավելագույնս քիչ զոհերով։
Իսկ ահա եվրոպական երկրները, որտեղ խոսքի, տեղաշարժման ազատությունները, քաղաքական համակարգերի փոփոխությունները, անընդհատ տատանվող իրավիճակները մարդկանց ստիպում է այսպիսի ժամանակներում ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել ու միասնականություն և բարձր քաղաքացիական կամք չցուցաբերել։ Դրա պատճառով է, որ եվրոպական մայրաքաղաքների համար այսօր ամբողջ աշխարհը արտասվում է:
Իհարկե, այս հոդվածում հիմա չենք խոսքի քաղաքական համակարգերի արդյունավետության մասին, քանզի դա շատ ծավալուն թեմա է։ Սակայն, այն, որ նման համաճարակների դեմ արդյունավետ պայքարում մեծ դեր ունեն նաև երկրների կառավարման համակարգերը, դա անհերքելի փաստ է:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ