Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո քանի հոգի է մեկուսացվել այդ գործիքի կիրառման արդյունքում:

«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան», -ասաց Բադալյանը:

Նա հիշեցրեց, որ տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման՝ ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ ընդունված համապատասխան կարգով:

ՀՀ Ազգային ժողովը մարտի 31-իւ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթըորով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել հեռախոսազանգերը։ Այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Այն գործելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու:

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին