Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը չի կարող գտնվել կալանք տակ, քանի որ նա տարիքային խոցելի խմբում է։ Պաշտպանն ընդգծեց, որ դեռ մարտի 17-ից դատական նիստ չի եղել, և միջնորդությունը չի քննվել։

«Արդեն ձեռնարկում ենք տարբեր քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին ենք իրազեկում, նոր գանգատ է գնացել Եվրոպական դատարան և որոշակի տեղեկություն է անընդհատ ուղարկվում այդ կառույցին»,- ասաց Ալումյանը։

Բացի այդ, պաշտպանը ապրիլի 7-ին նամակ է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հիշեցնելով ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումն այն մասին, որ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ից միջնորդությունը չի քննարկվել։

Պաշտպանները նաև  անընդհատ կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և պահանջում են հարցի հանգուցալուծում։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին